HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայկական ժամանակ». Հակոբ Հակոբյանը ՀՀԿ-ին անդամագրվելու դիմում է գրել

ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանը, որ 2007-ին խորհրդարան էր մտել թիվ 41 ընտրատարածքից (Տավուշի մարզ), նախօրեին դիմում է գրել' ՀՀԿ-ին անդամագրվելու համար: Այս մասին թերթի թղթակցին երեկ հայտնել է ինքը' Հակոբյանը:

Վերջինս 2007թ. Աժ ընտրությունների նախաշեմին իշխանության հորդորով դուրս էր եկել ՕԵԿ-ից և դարձել Աժ պատգամավոր: Կոալիցիոն վերջին բանակցությունների արդյունքում նախագահականից Հակոբյանին հորդորում էին կրկին վերադառնալ ՕԵԿ, որպեսզի ստացվի, որ թիվ 41 ընտրատարածքում կոալիցիան պաշտպանում է ՕԵԿ-ական թեկնածուի, որովհետև մյուս ընտրատարածքներում էլ ՕԵԿ-ին բաժին հանելու հնարը չէր գտնվում:

Հակոբյանը, սակայն, չէր ուզում վերադառնալ ՕԵԿ, համարելով, որ այդ կուսակցության անդամ լինելը կփոքրացնի կրկին պատգամավոր դառնալու իր հնարավորությունները: Եվ ահա, ՕԵԿ-ից խուսափելու համար դիմում է գրել ՀՀԿ-ին անդամագրվելու համար: Առաջիկա օրերին պարզ կդառնա' ՀՀԿ-ն պատգամավորին ընդունու՞մ է իր շարքերը, թե՞, այնուամենայնիվ, պնդում է ՕԵԿ տարբերակի վրա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter