HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քննարկվել են Հայաստանի ու Հնդկաստանի միջև համագործակցության և փորձի փոխանակման հարցեր

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ՊԵԿ նախագահի տեղակալ Միքայել Փաշայանը հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնությունում Հնդկաստանի Հանրապետության դեսպանության առևտրի հարցերով առաջին խորհրդական տիկին Վրինդաբա Գոհիլի հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստանի Հանրապետության և Հնդկաստանի Հանրապետության միջև փոխադարձ համագործակցության հարցերի լայն շրջանակ, մասնավորապես՝ «Հայաստանի Հանրապետության կառավարության և Հնդկաստանի Հանրապետության կառավարության միջև մաքսային գործերում համագործակցության և փոխադարձ օգնության մասին» համաձայնագրի նախագծի վերջնականացման, նախագծի փոխհամաձայնեցման և ստորագրման ընթացակարգերն արագացնելու, ինչպես նաև տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ակտիվ համագործակցության հնարավորությունների, արտաքին առևտրի խթանմանն ուղղված միջոցառումների վերաբերյալ:

Կողմերն անդրադարձել են նաև երկու երկրներում տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառի զարգացման կարևորությանն ու առանցքային նշանակությանը, համատեղ համագործակցության և փորձի փոխանակման այլ հնարավոր տարբերակների: 

Վրինդաբա Գոհիլն այցի շրջանակներում հանդիպումներ է ունեցել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մի շարք ստորաբաժանումների ղեկավարների և ներկայացուցիչների հետ՝ քննարկելով վերջիններիս գործառույթներին ու իրավասություններին առնչվող հարցեր: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter