HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Չորրորդ ինքնիշխանություն». Կենտրոնում ԲՀԿ-ն թեկնածու ունի, իսկ ՕԵԿ-ը` արդեն ոչ

Օրերս տեղեկություններ տարածվեցին, որ Կենտրոն համայնքի մի մասն ընդգրկող թիվ 9 ընտրատարածքում մեծամանսնական ընտրակարգով առաջադրվելու է ՕԵԿ Կենտրոնի տարածքային կառույցի ղեկավար Արայիկ Հայրապետյանը' Լավանդայի Արայիկը: Վերջինս անգամ հասցրել էր հայտարարել, որ 99 տոկոսով ինքն է հաղթելու այդ տարածքում:

Թերթի տեղեկություններով' այսօր կամ վաղը Արայիկ Հայրապետյանը կհայտարարի, որ «հանում» է իր թեկնածության մասին հայտարարությունը և չի պատրաստվում այդ ընտրատարածքում պայքարել:
Թերթի տեղեկություններով' արդեն հաստատված իրողություն է, որ Գագիկ Ծառուկյանն այդ տարածքում թեկնածու է առաջադրելու: Շրջանառվող խոսակցությունների համաձայն, Կենտրոնում առաջադրվելու է ԲՀԿ-ական Նապոլեոն Ազիզյանը, իսկ ՀՀԿ-ից առաջադրվելու է Գագիկ Բեգլարյանի թեկնածուն' ԱԺ պատգամավոր Ռուբեն Սադոյանը:

Ի դեպ, օրերս, երբ հրաժարական տվեց Կենտրոն վարչական շրջանի ղեկավարը' Գյանջումյանը, հենց Սադոյանի եղբորը նշանակեցին Կենտրոնի թաղապետ:

Կառաջադրի այս տարածքում ՀԱԿ-ը թեկնածու, թե ոչ, դեռևս հայտնի չէ: Բոլոր դեպքերում պայքարն այս տարածքում միշտ էլ թեժ է եղել, և այս առումով թիվ 9-ում միշտ էլ հետաքրքիր զարգացումներ են գրանցվել: Սպասենք այլ առաջադրումների:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter