HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շաբաթվա երկրորդ կեսին տեղումներ են սպասվում

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 18-ի ցերեկը, 19-20-ը, 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 21-22-ը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտում՝ ձյան տեսքով։

Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը 21-22-ը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում աստիճանաբար կնվազի 8-10, մյուս շրջաններում՝  3-5 աստիճանով: 

Երևան քաղաքում՝

Նոյեմբերի 18-ի ցերեկը, 19-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երևան քաղաքի նոյեմբերի 19-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան՝              18.70C (1966 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝                  -8.40C (2001 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝               5.90C

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter