HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հանդիպում-քննարկում կոշիկի արտադրությամբ և ներմուծմամբ զբաղվող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ

Պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով ստեղծված հանձնաժողովն օրերս, ԶՈՒ թիկունքի պետ-վարչության պետ, գնդապետ Ռ.Մարգարյանի գլխավորությամբ, կազմակերպել և անցկացրել է բաց հանդիպում-քննարկում ԶՈՒ կարիքների համար ձեռք բերվող զինվորական ճտքավոր կոշիկների հարմարավետության և որակի բարձրացման վերաբերյալ:

Հանդիպմանը մասնակցել են Հայաստանի Հանրապետությունում կոշիկի արտադրությամբ զբաղվող և անհրաժեշտ նյութեր արտադրող, ինչպես նաև ներմուծող կազմակերպությունների ներկայացուցիչներ, զորամիավորումների և պաշտպանական գերատեսչության շահագրգիռ վարչությունների ներկայացուցիչներ:

Քննարկվել են զինված ուժերի կարիքների համար համար ձեռք բերվող ճտքավոր կոշիկների տեսականին, դրանց կրման ժամկետները և տեխնիկական բնութագրերը:  Կազմակերպությունների ներկայացուցիչներին առաջարկվել է մշակել, արտադրել և զորային փորձարկման համար ներկայացնել կոշիկների նմուշներ՝ դրանց որակական հատկանիշների և հարմարավետության ստուգման, ինպես նաև հետագա համագործակցության նպատակահարմարության քննարկման համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter