HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Առավոտ». Ավտովթարից զինվոր է մահացել

Երեկ ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հաղորդմամբ` ժամը 21-ի սահմաններում 45-ամյա Ամիկ Բալասանյանի վարած ավտոմեքենան Սյունիքի մարզի Նռնաձոր գյուղից դեպի ԼՂՀ Միջնավան քաղաք տանող ճանապարհի 4-րդ կմ-ի հատվածում դուրս է եկել երթևեկելի գուտուց և մոտ 60 մետր գլորվել ձորը:

Վթարի հետևանքով վարորդն ու նրա որդիներից 17-ամյա Արտյոմ Բալասանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սյունիքի մարզի Ագարակ քաղաքի հիվանդանոց, իսկ մյուս որդին` 19-ամյա Ալբերթ Բալասանյանը տեղում մահացել է: Նա ծառայում էր ԼՂՀ Ջաբրահիլի զորամասում և կարճատև արձակուրդից հետո մեկնում էր զորամաս: 

Մեկնաբանություններ (1)

Գոհար Արշակյան
Ցավալի է...Ինչու? զինորի արձակուրդից վերադարձը իր զինկոմիսարիատը չի իրականացնում, որ ծնողն է փորձում ծառայության վայրը հասցնել ամեն գնով, նույնիսկ ձմեռվա փակ, վտանգավոր ճանապարհներն հաշվի չառնելով, միայն թե զինվորը ժամանակին լինի զորամասում, որ նրա վրա չխոսեն...ինչ է կանոնակարգում գրված? արդյոք զինկոմը իրավունք չունի մի 2 օրով արձակուրդը երկարացնելու , մինչև եղանակը բարեհաճ կդառնար...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter