HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Մարզահամերգային համալիրի արդիականացման համար նախատեսվում է 401 միլիոն դրամ հատկացնել

Պետական գույքի կառավարման կոմիտեն նախատեսում է պետական բյուջեից 401 միլիոն դրամ հատկացնել «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր»-ի համար անհրաժեշտ գույք ձեռք բերելու նպատակով: Կոմիտեն կարծում է, որ այդ գույքը կնպաստի մարզահամերգային համալիրի համերգային գործունեության իրականացմանը:

Նման առաջարկություն է ներկայացրել Պետական գույքի կառավարման կոմիտեն իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։

Ըստ ներկայացված նախագծի՝ մոտ 165 միլիոն դրամ կհատկացվի լուսադիոդային լուսատուների ձեռք բերելու նպատակով, իսկ 25 միլիոն դրամ վճարվելու է դրա՝ Ռուսաստանի Դաշնությունից ներմուծման ԱԱՀ-ին։

127 միլիոն դրամ կտրամադրվի սահադաշտի սառնարանային սարքերի ձեռքբերման համար, իսկ 84 միլիոն դրամ՝ ռոյալի գնման։

Կոմիտեն ընդգծել է, որ սահադաշտի արդիականացումը ոչ միայն մարզահամերգային համալիրի համար հավելյալ եկամուտ կապահովի, այլև կզարգացնի հանրապետությունում ձմեռային սպորտաձևերը։ Իսկ ռոյալի գնումը կոմիտեն պայմանավորել է այն հանգամանքով, որ համալիրում են անցկացվում գրեթե բոլոր կարևորագույն պետական նշանակության, միջազգային և համերգային խոշոր միջոցառումները, այդ պատճառով կառույցին անհրաժեշտ է երաժշտական գործիք (ռոյալ), որը կհամապատասխանի բարձրակարգ միջոցառումների կազմակերպման համար անհրաժեշտ պայմաններին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter