HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՏԿԵ նախարարի տեղակալ Ա. Սիմոնյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի պատվիրակությանը

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանն այսօր ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) պատվիրակությանը՝ ԱԶԲ ծրագրերի ղեկավար Թոմաս Հերցի գլխավորությամբ:

Նախարարության տեղեկացմամբ՝ Արմեն Սիմոնյանը շնորհակալություն է  հայտնել հանդիպման համար  և ընդգծել  է ԱԶԲ-ի աջակցությամբ Հայաստանում իրականացվող ծրագրերի նշանակությունը՝ մասնավորապես անդրադառնալով  իր համակարգման ոլորոտում գտնվող տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրերին:

Թոմաս Հերցն իր հերթին շնորհակալություն է  հայտնել  ընդունելության համար և կարևորել հանդիպումը`  տրանսպորտի ոլորտի   արդիականացման ուղղությամբ  նախարարության առաջնահերթությունները  ճշգրտելու առումով:

Հանդիպմանը կողմերը քննարկել են ԱԶԲ-ի կողմից Տեխնիկական օժանդակության ծրագրի շրջանակում  տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացմանը և  տրանսպորտի ոլորտում ինստիտուցիոնալ հզորացմանն ուղղված ԱԶԲ-ի աջակցության հնարավորությունները:

ՏԿԵ նախարարի տեղակալը ներկայացրել է ավտոմոբիլային տրանսպորտի քաղաքականության, երկաթուղային տրանսպորտի և քաղաքացիական ավիացիայի ոլորտում նախարարության օրենսդրական նախաձեռնությունները  և դրանցում Տեխնիկական օժանդակության ծրագրի շրջանակում բանկի կողմից ակնկալվող աջակցությունը:

Քննարկվել են  նաև Երևանի քաղաքային տրանսպորտի արդիականացմանը վերաբերող հարցեր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter