HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Արմավիր» ՔԿՀ-ում ենթադրաբար ինքնասպանություն գործած երիտասարդի մահվան կապակցությամբ ՄԻՊ-ը սկսել է քննարկման ընթացակարգ

Նոյեմբերի 17-ին զանգվածային լրատվության միջոցներով տարածված տեղեկությունների համաձայն՝ ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում ինքնասպանություն է գործել 19-ամյա երիտասարդ:

Ինքնասպանության ենթադրյալ դեպքի կապակցությամբ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում սկսվել է սեփական նախաձեռնությամբ քննարկման ընթացակարգ, նախապատրաստվել են իրավասու պետական մարմիններին ուղղված գրություններ: Նոյեմբերի 18-ին Պաշտպանի հանձնարարությամբ այց է իրականացվել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ՝ դեպքի հանգամանքները պարզելու նպատակով: Այս մասին տեղեկացնում է ՄԻՊ աշխատակազմի հանրային կապերի բաժինը:

Մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի գործունեության վերաբերյալ տարեկան զեկույցներում արձանագրվել է, որ 2017 և 2018 թվականների մահվան, ներառյալ՝ ինքնասպանության դեպքերի կայուն ցուցանիշը վկայում է դրանց պատճառների ու նպաստող պայմանների վեր հանմանն ու կանխարգելմանն ուղղված իրավասու պետական մարմինների կողմից համակարգային առումով ոչ բավարար աշխատանքի մասին:

Պաշտպանը հարկ է համարում արձանագրել, որ մահվան և հատկապես ինքնասպանության դեպքերի առնչությամբ չեն կատարվում անհրաժեշտ ուսումնասիրություններ և վերլուծություններ դրանց պատճառների վերհանման ուղղությամբ, իրավասու պետական մարմինների կողմից կոնկրետ քայլեր չեն ձեռնարկվում նման դեպքերի կանխարգելմանն ուղղված, միջազգային չափանիշներին համահունչ անհրաժեշտ իրավական և գործնական կառուցակարգեր և ռազմավարություններ ներդնելու ուղղությամբ:

Չափազանց կարևոր է, որ իրականացվի քրեակատարողական հիմնարկ ընդունված ազատությունից զրկված ինքնասպանության ռիսկայնության պատշաճ գնահատում, ինքնավնասման կամ ինքնասպանության ռիսկի խմբին դասվող ազատությունից զրկված անձանց հասանելի չլինեն կյանքից զրկելու միջոցները,  իսկ ինքնասպանության և ինքնավնասման կանխարգելման վերաբերյալ քրեակատարողական ծառայողներն անցնեն պարբերական վերապատրաստումներ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter