Բանաստեղծ Արտեմ Յարութիւնեանի հեղինակային երեկոն` ԱՄՆ-ում
Գրական երեկոները դառնում են յաճախակի. գրաւում են հասարակութեան մի բնորոշ հատուածի, մշակութային արժէքներով հմայուած, գրականութեամբ հետաքրքրուած ներկայանալի մի ամբողջութեան, որ ոգեւորւում է ոչ միայն աւանդական արժէքներով, այլ աւելի արդիական ճաշակով ու արժեչափով. դա արդէն յուսալի է դառնում:
2012 փետրուարի 18ի երեկոյեան, Գլենդելի Երիտասարդական Կենտրոնում տեղի ունեցավ գրական երեկոյ, նախաձեռնութեամբ Կալիֆորնիայի Հայ Գրողների Միութեան (ԿՀԳՄ) և Համազգային Մշակութային Միութեան Գլենդելի Մասնաճիւղի, յատկացուած հանրածանօթ բանաստեղծ, Երեւանի պետական համալսարանի դասախօս, դր., պրոֆ. Արտեմ Յարութիւնեանին:
Երեկոն մեկնարկում է ԿՀԳՄ նախագահ բանաստեղծ Գրիշ Դաւթեանը, գրական ակնարկով գնահատում է Արտեմ Յարութիւնեանի գրականութիւնը: Հեղինակի գրական արժեւորման խօսք է ասում Լոս Անջելեսի Կալիֆորնիայի Համալսարանի Հայագիտական Նարեկացի Ամբիոնի Վարիչ պրոֆ., դր. Պիտեր Կաուին: Վաստակաւոր դերասանուհի Շաքէ Թուխմանեանը ընթերցում է Ա. Յարութիւնեանի ստեղծագործութիւնները: Ապա հեղինակն է կատարում իր ստեղծագործութիւնների ընթերցումներ: Հրապարակագիր Օֆելիա Հովեանը գնահատական խօսքով անդրադառնում է Ա. Յարութիւնեանի ստեղծագործական վաստակին, նրա ընկերային անհատականութեանը:
Մեներգով հանդես են գալիս շնորհալի երգիչ Անահիտ Ներսիսեանը, Վարսենիկ Ներսիսեանը: Յայտնի ջութակահար Մերուժան Մարգարեանը հնչեցնում է իր ջութակը:
Օրերս բանաստեղծ Արտեմ Յարութիւնեանը զբաղուած է պատմական մի պոեմի ստեղծագործութեամբ, նուիրուած Հայաստանի Հանրապետութեան հիմնադիր անմահ Արամ Մանուկեանի յիշատակին: Այդ մասին յայտնելով՝ հեղինակը ընթերցում է հատուածներ պոեմից, որոնք ունկնդրւում են ծափողջոյններով:
Օֆելիա Հովեանը, Անահիտ Ալավերդեանը Ալլա Նազարէթեանը, Էլսիդա Միրաքեանը, Սիլուի Յակոբեանը, Գոհար Յունանեանը, Էսմերալդա Խաչատրեանը, Նորա Հովեանը, Անի և Շաքինէ Ասլանեանները, Էդուարդ Քեշիշեանը սիրայօժար ու համատեղ աշխատանքով կազմակերպել էին ճոխ հիւրասիրութիւն. միաժամանակ գնահատանքի նուէրներ նուիրեցին օրուայ հեղինակ Ա. Յարութիւնեանին, Գ. Դաւթեանին, Յարութ Սասունեանին: Բազմամարդ ներկայութեամբ գրական երեկոն գոհունակութեան ակաղձուն մթնոլորտով հասաւ իր աւարտին: Այս մասին հայտնում է Կալիֆորնիայի հայ գրողների միությունը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել