HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քննարկվել են ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության հեռանկարները

ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության (ՄԱԱԵ) մեկնարկի հեռանկարները քննարկելու նպատակով Իսպանիա մեկնած հայաստանյան միջգերատեսչական պատվիրակությունը՝ ՏԿԵՆ միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանի գլխավորությամբ, նոյեմբերի 18-ին Մադրիդում ունեցավ հանդիպում իսպանացի գործընկերների հետ։

Ծառայության հանրային կապերի բաժնի տեղեկացմամբ` հայաստանյան պատվիրակության կազմում ընդգրկված էին նաև ՀՀ Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի պետ, ոստիկանության գնդապետ Արա Ֆիդանյանը, Արտաքին գործերի նախարարության Եվրոպայի վարչության պետ Տիգրան Սամվելյանը և հյուպատոսական վարչության պետի պաշտոնակատար Արտակ Ավետիսյանը։

Իսպանական պատվիրակության կազմում էին Իսպանիայի արտաքին գործերի նախարարության հյուպատոսական վարչության պետ Խուան Դուարտե Կուադրադոն, օտարերկրացիների հարցերով գլխավոր վարչության տնօրենի տեղակալ Ռոսարիո Բեռնալ Գարսիան, վերջինիս խորհրդական Սերխիո Կրսնիկը, միգրացիոն հարցերի գրասենյակի փոխտնօրեն Մանուել էրնանդես Գամայոն, ներքին գործերի նախարարության միջազգային հարաբերությունների, ներգաղթի և օտարերկրացիների հարցերով գլխավոր վարչության փոխտնօրեն Մանուել Ալամա Օրենեսը և այլ բարձրաստիճան պաշտոնատար անձինք։

«Երկու կողմերն էլ բարձր գնահատեցին սույն հանդիպման ձևաչափը և դրա արդյունավետությունը։ Բովանդակային քննարկումներ ծավալվեցին ՄԱԱԵ մեկնարկի շուրջ՝ դրա տարբեր բաղադրիչների մանրամասն ներկայացմամբ»,- ասված է միգրացիոն ծառայության տարածած հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter