HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Նախատեսվում է նոր խրախուսանքներ տրամադրել քրեակատարողական ծառայողներին

Արդադադատության նախարարությունը նախատեսում է մեդալով, կրծքանշանով և քրեակատարողական ծառայության պատվոգրով խրախուսել քրեակատարողական ծառայողներին։

«Քրեակատարողական ծառայության մասին» օրենքում նման փոփոխություն կատարելու առաջարկություն Արդարադատության նախարարությունը ներկայացրել է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։

Նախարարությունը կարծում է, որ նախատեսվող խրախուսանքի տեսակների ավելացումը լրացուցիչ խթան կհանդիսանա ծառայողական պարտականություններն առավել հմտորեն, բարեխիղճ և պատշաճ ձևով կատարելու աշխատանքում։

«Միաժամանակ հնարավոր կլինի ըստ արժանվույն գնահատել ու խրախուսել ծառայողական և մասնագիտական պարտականությունները պատշաճ կատարած աշատակիցներին` դրանով իսկ հասարակությունում բարձրացնելով քրեակատարողական ծառայության դերը»,- քննարկվող նախագծում ընդգծել է Արդարադատության նախարարությունը։

Այժմ քրեակատարողական ծառայությունում կրծքանշանով խրախուսվում են Քրեակատարողական ծառայության պետի միջնորդությամբ՝ բացառապես արդարադատության նախարարի կողմից, իսկ մեդալով և քրեակատարողական ծառայության պատվոգրով պարգևատրում խրախուսանքի տեսակներն ընդհանրապես նախատեսված չեն: Նախարարությունն առաջարկում է այդ խրախուսանքների տրամադրումը լիազորել արդարադատության նախարարին և Քրեակատարողական ծառայության պետին։

«Երկարամյա ծառայության, ինչպես նաև ծառայողական պարտականությունները և առաջադրանքները պատշաճ կատարելու համար քրեակատարողական ծառայողի նկատմամբ խրախուսանքի տեսակների շարքում «մեդալով» պարգևատրում և «քրեակատարողական ծառայության պատվոգրով պարգևատրում» խրախուսանքի տեսակներ սահմանելով՝ հնարավորություն կստեղծվի առավել արդյունավետ կերպով գնահատելու քրեակատարողական ծառայողի կատարած աշխատանքը»,- որպես հիմնավորում նշել է Արդարադատության նախարարությունը։  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter