HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կատարի էմիրի դիվանում տեղի է ունեցել Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի դիմավորման պաշտոնական արարողությունը

Կատարի Պետության էմիր Թամիմ բին Համադ Ալ Թանիի նստավայրում՝ դիվանում, այսօր տեղի է ունեցել պաշտոնական այցով այդ երկրում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի դիմավորման պաշտոնական արարողությունը։ Այս մասին տեղեկացնում է նախագահի պաշտոնական կայքը։

Դիվանի մուտքի առջև նախագահ Սարգսյանին ողջունել է Կատարի Էմիր Թամիմ բին Համադ Ալ Թանին։ Հնչել են Հայաստանի Հանրապետության և Կատարի Պետության օրհներգերը։ Նախագահ Արմեն Սարգսյանը էմիր Թանիի ուղեկցությամբ կատարել է Պատվո պահակախմբի ստուգայց։

Հայաստանի նախագահը և Կատարի էմիրը ողջունել են երկու երկրների պաշտոնական պատվիրակությունների անդամներին։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter