HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կայացել է «Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը

Նոյեմբերի 19-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում կայացել է «Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը:

ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը տեղեկացնում է, որ վարժարանի տնօրեն Գեղամ Սարգսյանը հաշվետու զեկույց է ներկայացրել կրթահամալիրում կատարված որակական և բովանդակային նոր փոփոխությունների, ռազմամարզական ծրագրերի ներդրման արդյունքում սաների առաջադիմության և կարգապահության, 2019թ. ուսումնական տարվա շրջանավարտների վիճակագրական ցուցանիշների վերաբերյալ՝ ուրախությամբ փաստելով, որ վարժարանում առկա պայմանները շարունակում են մրցակցային որակյալ կրթություն ապահովել սաների համար:

Նիստի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև դիմորդների ընդունելության կարգում նախատեսվող փոփոխություններին, միջազգային կապերի ամրապնդման և փորձի փոխանակման հարցերին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter