HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սերժ Սարգսյանը մեկնել է Խորվաթիա՝ մասնակցելու ԵԺԿ համագումարին և գագաթնաժողովին

Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ, ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Զագրեբ (Խորվաթիայի Հանրապետություն), որտեղ կմասնակցի նոյեմբերի 19-21-ը կայանալիք Եվրոպական Ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) համագումարին:

Ըստ ՀՀԿ կայքի՝ ԵԺԿ համագումարին հրավիրված են 40 երկրից շուրջ 2000 մասնակիցներ,  ինչպես նաև ԵՄ ղեկավարության ներկայացուցիչներ, ոչ ԵՄ անդամ երկրների քաղաքական առաջնորդներ, եվրոպական կուսակցությունների ղեկավարներ:

Համագումարն ընտրելու է ԵԺԿ նոր նախագահ և նախագահություն:

Սերժ Սարգսյանը ելույթ կունենա համագումարում և նույն օրը՝ նոյեմբերի 20-ին, կմասնակցի նաև երեկոյան կայանալիք ԵԺԿ գագաթնաժողովին:

ՀՀԿ նախագահի այցի շրջանակներում նախատեսված են մի շարք աշխատանքային հանդիպումներ քույր-կուսակցությունների պատվիրակությունների հետ:

ՀՀԿ պատվիրակության կազմում է նաև փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter