HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախագահի նստավայրում տեղի կունենա Հայաստանում Երեխաների առաջին գագաթնաժողովը

Նոյեմբերի 19-ին նախագահի նստավայրում տեղի կունենա Հայաստանում Երեխաների առաջին գագաթնաժողովը, որին կմասնակցի ամբողջ Հայաստանից ավելի քան 170 երեխա:

Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի գրասենյակի տարածած հաղորդագրության համաձայն՝ գագաթնաժողովի բացմանը տեսաելույթով հանդես կգա նախագահ Արմեն Սարգսյանը և Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող պրն Շոմբի Շարփը։ Այնուհետև ելույթ կունենա Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Տանյա Ռադոչայը և ՅՈՒՆԻՍԵՖ-ի նորանշանակ ազգայի դեսպան Արթուր Ալեքսանյանը։
Երեխաների համաշխարհային օրվա ամենակարևոր արժեքը երեխաների ձայնն է ու ամենից կարևոր է այն նախ լսելը, հետո լսելի դարձնելը բոլորի ու հատկապես որոշում կայացնողների համար։ Հենց դրա համար գագաթնաժողովի ընթացքում երեխաները բաժանվելու են հինգ թեմատիկ խմբերի՝ քննարկելու իրենց հուզող խնդիրները՝ Հայստանում առողջապահության, կրթության, սոցիալական պաշտպանության, բնապահպանության և մարդու իրավունքների ոլորտներում։

Երեխաներին հուզող խնդիրները և խնդիրներին իրենց կողմից առաջարկվող լուծումները կգան լսելու Հայաստանի ոլորտային որոշում կայացնողները՝ առողջապահության նախարար պրն Արսեն Թորոսյանը, կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարար պրն Արայիկ Հարությունյանը, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար տկն Զառա Բաթոյանը, բնապահպանության նախարար պրն Էրիկ Գրիգորյանը, մարդու իրավունքների պաշտպան պրն Արմեն Թաթոյանը և տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վահե Տերտերյանը։

Գագաթնաժողովի ավարտին երեխաները կպատրաստեն պաշտոնական հայտարություն, որը նրանք առձեռն կփոխանցեն Հայաստանի կառավարության ներկայացուցչին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter