HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստան ներմուծվող լոլիկի ու կարտոֆիլի ծագումնաբանությունն ու ներմուծման ծավալները. ՏԶՆԿ

Տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոնն անդրադարձել է մամուլում շրջանառվող այն տեղեկատվությանը, որ հայկական շուկա թուրքական ծագման լոլիկ ու կարտոֆիլ է ներմուծվում: Ըստ կենտրոնի հաղորդագրության՝ ի տարբերություն լոլիկի, դիտարկվող ժամանակահատվածում Թուրքիայից կարտոֆիլ չի ներմուծվել: 2019թ.-ի 9 ամիսների ընթացքում Հայաստան է ներմուծվել 4,231.7 տոննա կարտոֆիլ 2018թ.-ի նույն ժամանակահատվածի 1,941.3 տոննայի համեմատ՝ գերազանցելով 2018թ.-ի ցուցանիշը 2.2 անգամ: Նշված ժամանակահատվածում տեղական կարտոֆիլի բերքը կրճատվել է 8.4%-ով: 

Ինչ վերաբերում է լոլիկի ներմուծմանը, ապա դիտարկվող ժամանակահատվածում ներմուծման ծավալներն աճել են 12.6 անգամ՝ կազմելով 3,496.4 տոննա: 2019թ.-ի 9 ամիսների ընթացքում նախորդ տարվա նույն ամիսների համեմատ լոլիկի արտահանման ծավալները կրճատվել են 32.2%-ով, մինչդեռ Հայաստանը լոլիկ արտահանող երկիր է համարվում: 

Կենտրոնն ընդգծում է, որ 2019թ.-ին 2018թ. նկատմամբ կարտոֆիլի մեկ կգ-ի հաշվով մաքսային արժեքը զգալիորեն՝ 48%-ով կրճատվել է՝ կազմելով 0.42 ցենտ, իսկ լոլիկի պարագայում՝ 56% աճ է արձանագրվել՝ կազմելով 0.6 ցենտ: Կարտոֆիլի պարագայում մեկ կգ-ի հաշվով մաքսային արժեքի անկումը պայմանավորված է նրանով, որ Հայաստանը հիմնականում բերքի կրճատումը լրացնելու նպատակով ներմուծել է ԵԱՏՄ տարածքից կարտոֆիլ՝ ծավալների 78.6%-ի չափով (տե՛ս գծապատկեր): 2019թ.-ի 9 ամիսներին Հայաստան կարտոֆիլ հիմնականում ներմուծվել է ՌԴ-ից, Բելառուսից, Իրանից ու Պակիստանից, որտեղից 2018թ.-ին ընդհանրապես  ներմուծում չի իրականացվել:

Լոլիկի դեպքում 2019թ.-ի 9 ամիսներին Հայաստան ներմուծվել է մեծամասամբ թուրքական ծագման լոլիկ, մինչդեռ 2018թ.-ի 9 ամիսներին Թուրքիայից լոլիկ չէր ներմուծվել առհասարակ: Իսկ Իրանից ներմուծման ծավալներն ավելացել են շուրջ 40 անգամ 2018թ.-ի համեմատ:

Այսպիսով՝ դիտարկվող ժամանակահատվածում համախառն բերքի կրճատման պատճառով ՀՀ ներկրվել է ավելի էժան կարտոֆիլ, որի գինը զիջել է տեղական կարտոֆիլի գներին, իսկ լոլիկի դեպքում՝ 2018թ.-ի համեմատ ավելի թանկ լոլիկ է ներմուծվել: Ներմուծումն իրականացվել է այնպիսի երկրներից, որոնցից 2018թ.-ի 9 ամիսների ներմուծում չի իրականացվել: Այս միտումը նաև ահազանգում  է հասունացող պարենային ավտանգության խնդրի մասին: Եզրափակում է տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոնը:

Մեկնաբանություններ (1)

Ցենտուրիոն
Կարտոֆիլի մեկ կգ-ի հաշվով մաքսային արժեքը 0.42 ցենտ (այսինքն 2 դրամ), իսկ լոլիկի մաքսային արժեքը 0.6 ցենտ (այսինքն 2.85 դրամ) լինելը կա՛մ մաքսազերծման գործընթացում կոռուպցիայի հետևանք է, կա՛մ վկայում է այս նյութի հեղինակի կողմից գյուղմթերքի իրական գներից և փոխարժեքներից անտեղյակ լինելու մասին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter