HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱԱԾ. բացահայտվել է թմրամիջոցների մաքսանենգության և ապօրինի շրջանառության դեպք

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը բացահայտել է թմրամիջոցների մաքսանենգության և ապօրինի շրջանառության դեպք:

Ինչպես ասվում է ԱԱԾ մամուլի կենտրոնի տարածած հաղորդագրությունում, մասնավորապես 2019թ նոյեմբերի 19-ին Հայաստանի ազգային անվտանգության մարմինների օպերատիվ հսկողության ներքո «Մեղրի» մաքսային կետով, Թեհրան-Երևան երթուղային ավտոբուսով Երևան քաղաքի «Կիլիկիա» ավտոկայան ժամանելուց և տաքսի նստելուց բերման է ենթարկվել Իրանի Իսլամական Հանրապետության մեկ քաղաքացի, ով մաքսանենգությամբ Հայաստան է ներկրել առանձնապես խոշոր չափերով «Մետամֆետամին» տեսակի թմրամիջոց, որն էլ հայտնաբերել են ԱԱԾ աշխատակիցները:

Ըստ հաղորդագրության՝ առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով, բերման ենթարկված օտարերկրացին ձերբակալվել է, ստացվել են նաև փաստական տվյալներ նրա կողմից նախկինում թմրամիջոցներ Հայաստանի Հանրապետություն ապօրինի ներկրելու և դրանց իրացմամբ զբաղվելու վերաբերյալ:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter