HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արցախում տեղի է ունեցել պաշտպանության բանակի ռազմական խորհրդի նիստ

Նոյեմբերի 20-ին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար, պաշտպանության բանակի (ՊԲ) հրամանատար, գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանի նախագահությամբ անցկացվել է ՊԲ ռազմական խորհրդի նիստ՝ «միավորումների, զորամասերի և ստորաբաժանումների կիրառման եղանակների արդյունավետությունը, դրանց համապատասխանությունը մարտական կանոնադրությունների պահանջներին և զարգացման ուղիները. կառավարման համակարգերի վիճակը, պրոբլեմային հարցերն ու զարգացման ուղիները» թեմայով: Այս մասին հաղորդում է Արցախի ՊՆ մամուլի ծառայությունը:

Խորհրդի նիստին մասնակցում էին բանակի հրամանատարի տեղակալները, շտաբի բաժինների և ոլորտային ծառայությունների պետերը, միավորումների և զորամասերի հրամանատարները, նշված օղակների համապատասխան պաշտոնատար անձինք:

«Բանակի հրամանատարի ներածական խոսքից հետո, որի ընթացքում անդրադարձ է կատարվել տարածաշրջանային մարտահրավերներին և դրանց դիմագրավելու հարցում կարևորվել օրակարգային հարցերի համալիրը, համապատասխան ոլորտների պատասխանատուները ներկայացրել են զեկույցներ, որոնք վերաբերվում էին կառավարման մարմինների, կապի և ավտոմատ կառավարման համակարգերի վիճակին, հրետանային ու ինժեներական ստորաբաժանումների կիրառման եղանակների արդյունավետությանը և հարակից այլ բնագավառների:

Զեկույցներն ու ելույթները ընդմիջվել են քննարկումներով, որոնց մասնակցելու և սեփական կարծիքները արտահայտելու հնարավորություն է տրվել ներկա սպայակազմի բոլոր ներկայացուցիչներին:

Ամփոփելով ռազմական խորհրդի արդյունքները՝ գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանը քննարկված թեմաների վերաբերյալ ցուցումներ է տվել ներկաներին և հանձնարարել հետագա ծառայության կազմակերպման ժամանակ, բացի արդեն իսկ գործող ղեկավար փաստաթղթերից, առաջնորդվել նաև ռազմական խորհրդի որոշման դրույթներով»,- ասվում է տարածված հաղորդագրությունում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter