«Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները հետախուզվողի են հայտնաբերել
Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզները, իրացնելով ստացած օպերատիվ տվյալները, նոյեմբերի 19-ի լուսադեմին բաժին բերման են ենթարկել Երևանում հաշվառված 36-ամյա մի տղամարդու։
Ինչպես հաղորդում է ոստիկանության լրատվական ծառայությունը, նա այս տարվա հուլիսից ԱՄՆ Ինտերպոլի կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։ Բերման ենթարկվածը բաժնից տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր։ Նրա հայտնաբերման տեղեկությունը փոխանցվել է Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրո։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել