HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանում նախատեսվում է 2020 թվականից սկսել կենդանիների հաշվառման և համարակալման համակարգի ներդրումը

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը հանդիպել է Ավստրիայի AMA AGROMARKET կազմակերպության կենդանիների համարակալման և հաշվառման միջազգային փորձագետ Ռուդոլֆ Մոզերի և տեղեկատվական տեխնոլոգիաների փորձագետ Հաննես Գրասսերի հետ:

Տեսչական մարմինը հայտնում է, որ հանդիպման նպատակն էր քննարկել «Հայաստանի Հանրապետությունում խոշոր եղջերավոր կենդանիների համարակալման և հաշվառման» ծրագիրն ու դրա ազդեցությունը վերահսկողական գործառույթների լիարժեք իրացման վրա:

Գեորգի Ավետիսյանը նշել է, որ ներկայումս ուղղակի անհրաժեշտություն է գյուղատնտեսական կենդանիների վերաբերյալ կենտրոնացված տվյալների բազայի ձևավորումը:

«Ունենալով ձեր փորձառությունը, ծանոթանալով ձեր գործիքակազմին՝ մենք կարող ենք գործող համակարգ մշակել, առանց որի արդյունավետ վերահսկողություն իրականացնելն անհնար է»,- ասել է Գեորգի Ավետիսյանը:

Ռուդոլֆ Մոզերը նշել է, որ 20 տարի առաջ, երբ Ավստրիայում մեկնարկել է կենդանիների համարակալման ու հաշվառման ծրագիրը, իրենք էլ ունեցել են նույն խնդիրները:

«Սա շատ դժվար իրականացվող աշխատանք է, ժամանակատար ու բազմաթիվ բարդություններով ուղեկցվող, սակայն սկսել պետք է ցանկացած դեպքում»,- ասել է փորձագետը:

Հյուրերը տեղեկացրել են, որ իրենց մոտ այս գործընթացը տևել է 5-6 տարի, մինչև ստեղծվել է կայուն, ինքնուրույն ու սահուն գործող համակարգ:

Հայաստանում նախատեսվում է 2020 թվականից սկսել կենդանիների հաշվառման և համարակալման համակարգի ներդրումը: Նախնական փուլում կատարվելու է միայն խոշոր եղջերավոր կենդանիների հաշվառում և համարակալում, հետագայում մյուս կենդանիները նույնպես կմտցվեն համակարգ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter