HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փորձի փոխանակման ծրագրի շրջանակներում ՀԿԵ մեքենավարները կաշխատեն Կույբիշևի երկաթուղում

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը տեղեկացնում է, որ ընկերության ղեկավարները գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոյի գլխավորությամբ բացատրական աշխատանք են անցկացրել Երևանի և Գյումրիի լոկոմոտիվ բրիգադների շրջանում՝ մանրամասներ ներկայացնելով ՀԿԵ և Ռուսական երկաթուղիների միջև իրականացվող փորձի փոխանակման ծրագրի վերաբերյալ:

Ընկերության մեքենավարները տեղեկացվել են, որ փոխգործակցության ծրագրով շուտով ՀԿԵ մի խումբ մասնագետներ գործուղվելու են ՌԵ-ի Կույբիշևի երկաթուղի՝ որակավորումը բարձրացնելու և փորձի փոխանակման նպատակով:

Կույբիշևի երկաթուղին Ռուսաստանի Դաշնության խոշորագույն երկաթուղիներից է: Երկաթուղու երկարությունը կազմում է 4727,86 կմ, այն անցնում է Պենզայի, Սամարայի, Ուլյանովսկի, Տամբովի, Չելյաբինսկի, Ռյազանի, Օրենբուրգի շրջանների և Բաշկորտոստանի, Թաթարստանի և Մորդովիայի հանրապետությունների տարածքներով:

Փորձի փոխանակման ծրագրի շրջանակներում Ռուսական երկաթուղիների մի խումբ մեքենավարներ՝ Հարավկովկասյան երկաթուղու հրահանգիչ-մեքենավարների ղեկավարությամբ, արդեն անցնում են պրակտիկ դասընթացներ Հայաստանի երկաթուղու տարածքում:

Ծրագիրը նպատակ չի հետապնդում հայ մեքենավարներին օտարերկրյա մասնագետներով փոխարինումը: Այդ ծրագրի մասին հայտնել էր «ՌԵ» ԲԲԸ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ, ՀԿԵ Տնօրենների խորհրդի նախագահ Ալեքսանդր Միշարինը հոկտեմբերի 24-ին կայացած խորհրդակցությանը, որին մասնակցում էին Գյումրիի դեպոյի լոկոմոտիվային բրիգադները: Խորհրդակցությանը լոկբրիգադների ներկայացուցիչները քննարկմանը ներկայացրեցին ՀԿԵ-ի բեռնաշրջանառության աճի հետ մեկտեղ նկատվող արտաժամյա աշխատանքային ժամերի ավելանալու հարցը: Եթե 2018 թվականին լոկոմոտիվային բրիգադների արտադրողականությունը կազմում էր 97,1%, ապա այս տարի նրանց ծանրաբեռնվածությունն ավելացել էր մինչև 107%: Արտաժամյա աշխատանքը նվազեցնելու նպատակով Հարավկովկասյան երկաթուղում մշակվել է լոկոմոտիվային բրիգադների նախապատրաստման 5-ամյա ծրագիրը:

Հարկ ենք նշում նաև պարզաբանել, որ Հայաստան ժամանած ՌԵ-ի մեքենավարները հանդիսանում են ռուսական փոխադրողի գործող աշխատակիցներ և աշխատավարձ են ստանում Ռուսական երկաթուղիներում:

Փորձի փոխանակման և որակավորումը բարձրացնելու պրակտիկան լայն տարածում ունի Ռուսական երկաթուղիների տարբեր ստորաբաժանումների և դուստր ձեռնարկությունների շրջանում, ինչպես նաև «1520» տարածաշրջանում:

Հիշեցնենք, որ Հարավկովկասյան երկաթուղու մեքենավարների աշխատավարձը 2019 թվականին աճել է 16,6%՝ կազմելով 354 հազար ՀՀ դրամ, մեքենավարների օգնականների՝ 13,3%, մինչև 249 հազար դրամ: Լոկոմոտիվների մեքենավարների և Հայաստանի Հանրապետության տարածքում գործող միջին աշխատավարձերի հարաբերակցությունը կազմում է 198,6%՝ գրեթե կրկնակի ավելի:

«ՀԿԵ» ՓԲԸ-ն  հանդիսանում  է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի դուստր ընկերություն և իրականացնում է Հայաստանի երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարումըՀամաձայն 2008 թփետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter