HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կառավարությունը 10 միլիոն դրամ հատկացրեց օտարերկրյա պետություններում Հայաստանի անձնագիր ստանալու պետական տուրքի փոխհատուցման համար

Կառավարությունն այսօրվա նիստին 10 միլիոն դրամ հատկացրեց Արտաքին գործերի նախարարությանը, որպեսզի վճարի օտարերկրյա պետություններում Հայաստանի անձնագիր ստանալու պետական տուրքը:

Արտաքին գործերի նախարարության հաղորդմամբ՝ այս տարվա ինն ամիսներին օտարերկրյա պետություններում տրամադրվել է Հայաստանի վավերական 173 անձնագիր, որոնց համար պետական տուրք չի գանձվել:

Մասնավորապես՝ Հայաստանի անձնագրեր են տրամադրվել Դամասկոսում Հայաստանի դեսպանության (60 անձնագիր) և Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսության (113 անձնագիր) կողմից՝ տվյալ քաղաքներում Հայաստանի քաղաքացիներին և ազգությամբ հայ այն օտարերկրյա քաղաքացիներին, ովքեր ձեռք են բերել Հայաստանի քաղաքացիություն և դիմել են առաջին անգամ Հայաստանի անձնագիր ստանալու համար:

«Կառավարությունն ամեն կերպ փորձում է աջակցել ազգությամբ հայ այն օտարերկրյա քաղաքացիներին և ՀՀ քաղաքացիներին, որոնց մշտական բնակության օտարերկրյա պետությունում ստեղծվել է այնպիսի արտակարգ իրավիճակ, որը սպառնում է քաղաքացիների կյանքին կամ առողջությանը»,- որոշման նախագծում հայտնել էր Արտաքին գործերի նախարարությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter