HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կառավարության որոշմամբ ԴԱՀԿ-ին տարածքներ հատկացվեցին ստորաբաժանումներ հիմնելու նպատակով

Կառավարությունը երեք մարզում տարածք հատկացրեց Արդարադատության նախարարությանը՝ դատական ակտերի հարկադիր կատարումն (ԴԱՀԿ) ապահովող ծառայության տարածքային ստորաբաժանումներ հիմնելու համար:

Ըստ որոշման նախագծի՝ ծառայության գրասենյակները կհիմնվեն Գորիս քաղաքի Տաթևացու 9/1, Արմավիր քաղաքի Մյասնիկյան 15ա/1 և Սևան քաղաքի Նաիրյան 1-ին հասցեներում:

Արդարադատության նախարարության հաղորդմամբ՝ դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության Արմավիրի և Գորիսի տարածքային ստորաբաժանումներն իրենց աշխատանքային գործունեությունն իրականացնում են վարձակալած տարածքներում: Իսկ Գեղարքունիքի մարզային բաժինն, առանց իրավական հիմքերի, 2001 թվականից զբաղեցնում է Վիճակագրական կոմիտեի տնօրինման ենթակայությամբ գտնվող Սևանի Նաիրյան 1-ին նրբանցք շենքի 2-րդ հարկը: Գլխավոր հարկադիր կատարողը դեռեւս նախորդ տարի գրությամբ դիմել էր Արդարադատության նախարարություն՝ առաջարկելով այդ տարածքը Ծառայությանը տրամադրել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter