HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գործադիրի որոշմամբ զինկոմիսարիատի թափուր շենքը փոխանցվեց Հայաստանյայց Առաքելական Եկեղեցուն

Մալաթիա-Սեբաստիա համայնքում գտնվող զինվորական կոմիսարիատի շենքը 3 տարի ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով հանձնվեց Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն (Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին) Հայորդյաց տան գործունեությունը շարունակելու համար: Նման որոշում այսօրվա նիստին կայացրեց Կառավարությունը:

Տարածքային կառավարման եվ ենթակառուցվածքների նախարարության հաղորդմամբ՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նախատեսում է ամբողջովին հիմնանորոգել Մալաթիայի Հայորդյաց տան շենքը և վերանորոգման աշխատանքները նախատեսվում է ավարտել 2021 թվականի վերջում: Հայորդյաց տան գործունեությունը ժամանակավոր այլ հաստատություն տեղափոխելու համար՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը գրությամբ դիմել է վարչապետին՝ Սեբաստիա 37 հասցեում գտնվող զինվորական կոմիսարիատի թափուր շենքը իրենց տրամադրելու խնդրանքով: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter