Նոյեմբերի 28-ը կնշվի որպես Հատուկ քննչական ծառայության ծառայողի օր
Նոյեմբերի 28-ը կնշվի որպես Հատուկ քննչական ծառայության ծառայողի օր: Նման որոշում այսօրվա նիստին կայացրեց Կառավարոթյունը:
Մասնագիտական տոնի օրը պատահական չի ընտրվել․ ծառայությունը կազմավորվել է 2007 թվականի նոյեմբերի 28-ին։
Արդարադատության նախարարությունը Կառավարություն ներկայացրած որոշման նախագծում նշել է, որ Հայաստանում մի շարք իրավապահ մարմինների հիմնադրման կամ դրանց համար խորհրդանշական համարվող օրերը պաշտոնապես նշվում են որպես այդ կառույցների աշխատողների մասնագիտական տոն: Ինչպես, օրինակ, Կառավարությունը սահմանել է ազգային անվտանգության մարմինների աշխատողի, փրկարարի, դատախազության, քրեակատարողական ծառայողի, հարկադիր կատարողի, Քննչական կոմիտեի ծառայողի, ոստիկանության օրը։ Այնինչ, Հատուկ քննչական ծառայության ծառայողների մասնագիտական տոն սահմանված չէ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել