HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ադրբեջանից բռնագաղթած 112 փախստական ընտանիքի համար բնակարան կգնվի

Ադրբեջանից բռնագաղթած, ժամանակավոր կացարանում փաստացի բնակվող քաղաքացիների համար ձեռք կբերվեն բնակարաններ: Այդ նպատակով Կառավարությունն այսօր իր պահուստային ֆոնդից 1 միլիարդ 492 միլիոն դրամ հատկացրեց:

Մասնավորապես՝ բնակարաններ ձեռք կբերվեն Հայաստանի քաղաքացիություն ստացած Երևան քաղաքի Աջափնյակ, Ավան, Մալաթիա-Սեբաստիա, Նորք-Մարաշ, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ժամանակավոր կացարաններում բնակվող ընտանիքների համար: Նրանց կհատկացվեն բնակարանների գնման վկայագրեր։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հաղորդմամբ՝ այդ գումարի շրջանակներում նախատեսվում է լուծել 112 փախստական ընտանիքի բնակարանային խնդիր:

Հաշվի առնելով պահանջվող ֆինանսական միջոցների բավականաչափ մեծ ծավալը՝ նախարարությունը նպատակահարմար է համարվել փախստականների բնակարանային ապահովության խնդիրը լուծել ոչ թե մեկ ընդհանուր ծրագրի շրջանակներում, այլ այն տարանջատել ըստ առաջնահերթության և փուլերի:

Նշենք, որ այս տարվա մարտ-ապրիլ ամիսների ուսումնասիրությամբ պարզվել է, որ Հայաստանում բնակարանի կարիք ունեցող փախստական ընտանիքների թիվը 2589 է,  որոնցից 1070-ը բնակվում են Երևանում, իսկ 1519-ը՝ մարզերում:  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter