HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Յունիբանկը թողարկել է 5,25 % եկամտաբերությամբ նոր դոլարային պարտատոմսեր

Յունիբանկը թողարկել է  5.25% տարեկան եկամտաբերությամբ դոլարային արժեկտրոնային նոր պարտատոմսեր: Արժեկտրոնային եկամուտը կվճարվի եռամսյակային պարբերականությամբ:

Տեղաբաշխման ժամկետը սահմանված է մինչև 15.12.2019թ.-ը: Սա Յունիբանկի կողմից պարտատոմսերի 10-րդ թողարկումն է: Մեկ պարտատոմսի անվանական արժեքը կազմում է 100 դոլար, գնման նվազագույնը ծավալը` 1 000 դոլար:

Պարտատոմսերի շրջանառության ժամկետը կազմում է 36 ամիս:

Պարտատոմսերը կարելի է ձեռքբերել Յունիբանկի գլխամասային գրասենյակում կամ 51 մասնաճյուղերից ցանկացածում: «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքի համաձայն, բանկի կողմից թողարկված անվանական պարտատոմսերով ներգրավված դրամական միջոցները համարվում են երաշխավորված բանկային ավանդ և երաշխավորված են «Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի» կողմից:

Պարտատոմսերի ծրագրային ազդագիրը /գրանցված ՀՀ ԿԲ նախագահի 09.10.2019թ. թիվ 1/741 Ա որոշմամբ/ և թողարկման պայմանները հրապարակված են www.unibank.am կայքում:

Գովազդ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter