HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պետական աջակցության շրջանակում կտրամադրվեն կոխլեար իմպլանտի խոսակցական պրոցեսորի մասեր

2020 թվականի հունիսի 1-ից ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը պետական աջակցության շրջանակում կոխլեար իմպլանտ կրող անձանց կտրամադրի հավաստագիր՝ կոխլեար իմպլանտի խոսակցական պրոցեսորի մասեր ձեռք բերելու համար։ Այս նախագիծը հավանության է արժանացել ՀՀ կառավարության կողմից: Այս մասին տեղեկացնում է նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը:

«Նախագծով սահմանվում է տրամադրված աջակցող միջոցների մակնշում անելու պահանջ, մինչ աջակցող միջոցի տրամադրումը շահառուին: Սա միտված է ծառայությունների հասցեականության բարձրացմանը, ինչպես նաև գործընթացի վերահսկողության ապահովմանը: Նախագծով առաջարկվում է նաև ավելացնել աջակցող միջոցների տեսականին՝ ներառելով նաև կոխլեար իմպլանտի խոսակցական պրոցեսորի պարագաներ, որովհետև դոնոր կազմակերպությունների աջակցությամբ Առողջապահության նախարարությունն իրականացնում է իմպլանտի տեղադրման վիրահատություններ, որոնք բավականին թանկ են, սակայն դրա սպասարկումը, ցավոք, որևէ կերպ չի ֆինանսավորվել պետության կողմից, և այս նախագծով առաջարկում ենք, որ 2020 թ. դրա սպասարկումը ևս իրականացվի պետական աջակցության շրջանակում»,- այս մասին ասել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:

Ներկայացված նախագծի շրջանակում, հաշվի առնելով երեխաների տարիքային զարգացման առանձնահատկությունները, այսուհետ 0-16 տարեկանների համար անվասայլակների տրամադրման ժամկետը կդառնա  2 տարի՝ 3-ի փոխարեն:

 

Լուսանկարը՝ med.news.am կայքի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter