HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայկ Մարությանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին: Այս մասին տեղեկացնում է Երեւանի քաղաքապետարանի պաշտոնական կայքը։

Ողջունելով հյուրին՝ քաղաքապետ Մարությանը գոհունակություն է հայտնել Երևանի քաղաքապետարանի և Միացյալ Նահանգների դեսպանության միջև առկա կոնկրետ ծրագրերի ընթացքից և արդյունքներից: Հայկ Մարությանը պատրաստակամություն է հայտնել հնարավորինս նպաստել դրանց շարունակականության ապահովմանն ու ընդլայնմանը:

Իր հերթին դեսպան Լին Թրեյսին նշել է, որ Միացյալ Նահանգները շարունակում է աջակցել տեղական ինքնակառավարման ամրապնդմանը Հայաստանում։

«Ուրախ էի, որ առիթ ունեցա հանդիպել Ձեզ և վերահաստատել Երևան քաղաքի հետ համագործակցելու ԱՄՆ դեսպանության պատրաստակամությունը»,- ասել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը։
Զրուցակիցները քննարկել են համագործակցության մի շարք ուղղություններ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter