HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պետությունը գյուղացիներին է զիջում շուրջ 43 մլրդ դրամի հարկեր

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Իր նիստում կառավարությունը հավանություն է տվել «Գույքահարկի և հողի հարկի գծով առաջացած ապառքների մասին», «Հարկերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ, «Հողի հարկի մասին», «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքներում լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթին, որով առաջարկվում է հողի հարկ և գույքահարկ վճարող անձանց որոշակի ժամանակահատվածում և որոշակի չափով ազատել չվճարված գույքահարկից և հողի հարկից, հաշվարկված տույժերից և տուգանքներից։ 

«Սա կարևորագույն օրենսդրական նախաձեռնություն է, որն առաջ է քաշել ՀՀ Ազգային ժողովի Հանրապետական խմբակցությունը, - նշել է վարչապետ Տիգրան Սարգսյանը։ - Մեր մարզային այցելությունների ժամանակ գյուղացիներն այս հարցը մշտապես բարձրացնում են՝ ավելացնելով այն փաստարկը, որ ճգնաժամային տարիները նույնպես ստեղծել են լուրջ բարդություններ հարկային պարտավորությունների կատարման առումով։ Պետությունն այսպիսի նախաձեռնությամբ հանդես գալով՝ շուրջ 43 մլրդ դրամի հարկեր է զիջում գյուղատնտեսության ոլորտում։ Կարծում եմ՝ սա իր մեջ լուրջ ներուժ է պարունակելու նաև տնտեսական աճի խթանման առումով, որովհետև գյուղատնտեսության վրա հարկային բեռն էապես նվազելու է»։

Մեկնաբանություններ (1)

Ribok
Shutov entrutyunner en... uzum en zhoxovrdin norits himari tex dnel irents himar halov....

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter