HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«ԱՄՆ ռազմական համագործակցության գրասենյակը գույք և տեխնիկա է նվիրել ԱԻՆ Փրկարար ծառայությանը»

ԱՄՆ ռազմական համագործակցության գրասենյակի կողմից ԱԻՆ փրկարար ծառայությանը որպես օգնություն նվիրաբերվել է շուրջ յոթանասուն անուն առաջին անհրաժեշտության հրդեհաշիջման պարզագույն միջոցներ, մարտական հանդերձանք, կենցաղային տեխնիկա, կահույք և տնտեսական ապրանքներ:

Ըստ նախարարության հաղորդագրության՝ Փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գեներալ մայոր Վրեժ Գաբրիելյանը՝ ԱՄՆ-ն ներկայացնող գործընկերների հետ միասին ուսումնասիրել է գույքն ու տեխնիկան, շնորհակալություն է հայտնել նվիրատվության համար:

Գեներալ Գաբրիելյանը նշել է, որ նվիրաբերված տեխնիկան կծառայի հրշեջ-փրկարարների աշխատանքային պայմանների բարելավմանը, ինչպես նաև կնպաստի ծառայության արդյունավետության բարձրացմանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter