HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ազատեկի հանքավայրի հանրային լսումները Վայքում չեն կայացել

Ազատեկի հանքավայրի հանրային լսումները Վայոց ձորի մարզի Վայք համայնքում երեկ չեն կայացել։ Վայքի համայնքապետ Թարո Ավետյանը մեզ հետ զրույցում նշեց, որ լսումները չեն կայացել, որովհետև ժողովուրդը համաձայն չի եղել, և մասնակցություն չի ապահովվել։

Սա Վայքում կազմակերպված երկրորդ հանրային լսումներն էին այս տարի։ Հիշեցնենք, որ սեպտեմբերին «Վայքգոլդ» ՍՊԸ-ի նախաձեռնած Վայք և Զառիթափ համայնքների վարչական տարածքներում Ազատեկի ոսկի-բազմամետաղային հանքավայրի բաց-ստորգետնյա համակցված մշակման նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումները նույնպես տապալվել էին։ Համայնքի բնակիչները հավաքվել էին համայնքապետարանի շենքի մոտ և թույլ չէին տվել «Վայքգոլդ» ՍՊԸ-ի ներկայացուցիչներին մուտք գործել շենք:

Համայնքապետ Թարո Ավետյանից հետաքրքրվեցինք, թե ինչպիսին է իր դիրքորոշումն այս հանքի շահագործման հարցում։ «Քանի որ ժողովուրդը դեմ է, ես իմ ժողովրդի կողքին եմ»,- ասաց Վայքի համայնքապետը։

Հիշեցնենք, որ Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում Քրեական օրենսգրքի 291-րդ հոդվածի 2-րդ մասով (Ընդերքի օգտագործման և պահպանության կանոնների խախտմամբ կամ համապատասխան նախագծերի շեղումներով կամ առանց պայմանագրի ընդերքի օգտագործումը, որն էական վնաս է պատճառել մարդու առողջությանը, շրջակա միջավայրին, ընդերքին, դրանում պարփակված օգտակար հանածոներին, շենքերին կամ շինություններին) և 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելըորն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ) նախատեսված հանցագործությունների հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ, որի նախաքննությունը դեռևս շարունակվում է։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter