HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետն այցելել է զորամաս

Նոյեմբերի 21-ին Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն աշխատանքային այցով եղել է 2-րդ զորամիավորման N զորամասում:

ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` ԶՈՒ ԳՇ պետին զեկուցվել է սահմանագոտու տվյալ հատվածում տիրող օպերատիվ իրավիճակի, անձնակազմի մարտական, ֆիզիկական և բարոյահոգեբանական պատրաստության մակարդակի, մարտական հերթապահության կրման պայմանների, ինչպես նաև զորամասում իրականացված լայնածավալ վերանորոգման և ամրաշինական աշխատանքների մասին:

Գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը զրուցել է զինծառայողների հետ, հրամանատարությանը ցուցումներ տվել մարտավարական իրադրության զարգացման, առաջիկա անելիքների, ինչպես նաև ստուգայցի ընթացքում արձանագրված որոշակի թերությունների շտկման վերաբերյալ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter