HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնում հատուկ դիետիկ սննդի ստանդարտների շուրջ քննարկում է տեղի ունեցել

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը հանդիպել է ԱՄՆ դեսպանության տնտեսական և առևտրի հարցերով պատասխանատու Քրիստոֆեր Էլիսի հետ՝ քննարկելու Կոդեքս Ալիմենտարիուսի մաս կազմող հատուկ դիետիկ սննդի որոշ ստանդարտներ:

Տեսչականի մարմնի հաղորդագրության համաձայն՝ Գեորգի Ավետիսյանն ու Քրիստոֆեր Էլիսը քննարկել են Կոդեքս Ալիմենտարիուսի հանձնաժողովի օժանդակ մարմնի առաջիկա նիստի հետ կապված առանցքային հարցեր: Նրանք կենտրոնացել են սպառողների առողջությունը պաշտպանելու և սննդի առևտրում արդար գործելակերպի միջազգային ստանդարտների մշակման գործում Կոդեքսի կարևոր աշխատանքի վրա: Արդյունավետ քննարկում է ծավալվել նաև մանկահասակ երեխաների համար նախատեսված սննդային ապրանքներին վերաբերող ստանդարտների մշակման հարցերի շուրջ:

Քննարկման թեմաների վերաբերյալ կողմերի մոտեցումները համահունչ էին և Տեսչական մարմնի ղեկավարը հայտնել է իր պատրաստակամությունը ցանկացած հարթակում պաշտպանելու դրանք:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter