
«Սինոփսիս»-ի եկամուտն աճել է 16.7 %-ով
«Սինոփսիսը» հրապարակում է 2012 ֆինանսական տարվա առաջին քառորդի տվյալները
2012 ֆինանսական տարվա 1-րդ քառորդի ցուցանիշներ
- Եկամուտ` 425.5մլն ԱՄՆ դոլար
- GAAP շահույթ բաժնետոմսի համար` 0.39 ԱՄՆ դոլլար
- Non-GAAP շահույթ բաժնետոմսի համար` 0.56 ԱՄՆ դոլլար
ՄԱՈՒՆԹԻՆ ՎՅՈՒ, Կալիֆորնիա, փետրվարի 22, 2012 (PRNewswire)- «Սինոփսիս» ընկերությունը այսօր հայտնել է 2012 ֆինանսական տարվա առաջին քառորդի տվյալները:
2012 ֆինանսական տարվա առաջին քառորդի համար «Սինոփսիսը» հայտնել է 425.5 մլն ԱՄՆ դոլար եկամտի մասին` 2011 ֆինանսական տարվա առաջին քառորդի 364.6 մլն ԱՄՆ դոլարի համեմատ, որն աճել է 16.7 %-ով:
«2012թ ֆինանսական տարվա առաջին քառորդի արդյունքներով ընկերության գործունեությունը ամուր և կայուն հիմքերի վրա է: Հաշվի առնելով ընթացիկ տարվա հաստատուն հեռանկարները` մեր արդյունքները թույլ են տալիս ավելացնել մեր սպասելիքները 2012 ֆինանսական տարում, անկախ «Մագմա նախագծման ավտոմատացում» ընկերության ձեռքբերման արդյունքում առկա հնարավոր ազդեցությունից,- ասում է «Սինոփսիս»-ի նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Աարտ դե Ջիզը:-Հաճախորդները ակտիվորեն խթանում են նոր առաջատար ապրանքների մշակումը, հետեվաբար մեր տեխնոլոգիաների եվ սատարման պահանջարկը մեծ է: Մենք ակնկալում ենք, որ Մագմա ընկերության ձեռքբերումը, որն այսօր արդեն ավարտված է, հնարավորություն կտա մեզ էլ ավելի արագացնել ժամանակակից տեխնոլոգիաների փոխանցումը մեր հաճախորդներին»:
GAAP տվյալներ
Հաշվապահական հաշվառման ամերիկյան համակարգի (GAAP) տվյալներով 2012 ֆինանսական տարվա առաջին քառորդի մաքուր եկամուտը կազմել է 56.69 մլն ԱՄՆ դոլլար կամ բաժնետոմսի համար 0.39 ԱՄՆ դոլար` համեմատած 2011 ֆինանսական տարվա առաջին քառորդի 48.2 մլն ԱՄՆ դոլարի կամ բաժնետոմսի համար 0.31 ԱՄՆ դոլարի հետ: Համաձայն ֆինանսական օրացույցի ֆինանսական տարվա առաջին քառորդ ներառել է մեկ հավելյալ շաբաթ:
Ոչ GAAP տվյալներ
Ոչ GAAP տվյալներով 2012 ֆինանսական տարվա առաջին քառորդի մաքուր եկամուտը կազմել է 82.3 մլն ԱՄՆ դոլար կամ բաժնետոմսի համար 0.56 ԱՄՆ դոլար, համեմատած ոչ GAAP տվլալներով 2011 ֆինանսական տարվա առաջին քառորդի 68.3 մլն ԱՄՆ դոլարի կամ բաժնետոմսի համար 0.44 ԱՄՆ դոլարի հետ: ֆինանսական օրացույցով պայմանավորված ֆինանսական տարվա առաջին քառորդ ներառել է մեկ հավելյալ շաբաթ:
Մեկնաբանել