Հայ ուսանողները կարող են մասնագիտական կրթություն ստանալ նաև Լիտվայում
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակությունը Լիտվայի Հանրապետությունում հանդիպումներ է ունեցել կրթության ոլորտի պատասխանատուների հետ: Երկու երկրների կառավարությունների միջև կնքվել է կրթության և գիտության բնագավառում համագործակցության մասին հուշագիր, որը ստորագրել են Հայաստանի Հանրապետության և Լիտվայի կրթության և գիտության նախարարներ Ա. Աշոտյանը և Գինտարաս Ստեպոնավիչիուսը:
Հուշագրով նախատեսվում է խրախուսել և աջակցել պետությունների կրթական համակարգի հաստատությունների կողմից տրվող որակավորումների համարժեքության սահմանմանը և փոխճանաչմանը:
Ֆինանսական հնարավորությունների սահմաններում և գործող իրավական ակտերին համաձայն՝ փոխադարձաբար կտրամադրեն կրթաթոշակներ աշակերտների, ուսուցիչների, ուսանողների, բարձրագույն ուսումնական և հետազոտական հաստատությունների դասախոսների և հետազոտողների համար:
Երկկողմ կապերի ամրապնդման նպատակով կիրականացվեն ընթացիկ նախագծերի և բարեփոխումների վերաբերյալ տեղեկատվության և աշխատանքային փորձի փոխանակում: Պաշտոնական այցի շրջանակում պատվիրակությունը հանդիպում է ունեցել նաև Լիտվայի հայ համայնքի հետ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել