HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատի մարզի դատախազն ամփոփել է 2019թ․ առաջին 9 ամիսների գործունեության արդյունքները

Արարատի մարզի դատախազ Սևակ Հովհաննիսյանն ամփոփել է մարզի տարածքում այս տարվա առաջին 9 ամիսների ընթացքում կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման, դրանց առնչվող քրեական գործերով շարժընթացի պատկերը, ինչպես նաև` ՀՀ գլխավոր դատախազության կողմից այս տարվա համար հռչակված առաջնահերթությունների շրջանակներում մարզի դատախազության և մյուս իրավապահ մարմինների գործունեության արդյունքները: Այս մասին տեղեկացնում է գլխավոր դատախազությունը: 

Դրական արդյունքներ են ապահովվել, մասնավորապես, կոռուպցիայի դեմ պայքարում. կոռուպցիոն բնույթի հանցագործությունների 59 դեպք, պետությանը պատճառված 81 միլիոն դրամի հայտնաբերում, որից վերականգնվել է 8 միլիոնը:

Մնացած մասը երաշխավորված է համապատասխան անձանց պատկանող գույքի կամ դրամական միջոցների նկատմամբ արգելանքի կիրառմամբ: Դրական միտումներ են առկա նաև որպես խափանման միջոց կալանավորման միջնորդությունների հիմնավորվածության ապահովման ուղղությամբ:

Մտահոգությունների և լրացուցիչ աշխատանքների անհրաժեշտություն են առաջացնում բնակարանային գողության նախականխման և կանխման, ինչպես նաև բացահայտման ուղղությամբ տարվող պայքարի անբավարարությունը, ինչպես նաև ճանապարհատրանսպորտային պատահարների և դրանց հետևանքով մահացության դեպքերի ցավալի աճը:

2019թ. բնորոշ այս և այլ խնդիրների, դրանց լուծումների ուղղությամբ իրականացված ձեռնարկումների վերաբերյալ մարզի դատախազի դիտարկումները՝ կից տեսանյութում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter