HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պաշտպանության նախարարն ընդունել է բարերար Վիգեն Կարապետյանին

Նոյեմբերի 23-ին ՀՀ պաշտպանության նախարար ԴավիթՏոնոյանն ընդունել է Կալիֆորնիայի հայ ատամնաբույժների միության անդամ, ամերիկահայ բարերար Վիգեն Կարապետյանին։ Այս մասին տեղեկացնում է ՊՆ մամուլի ծառայությունը: 

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը շնորհակալություն է հայտնել բարերարին 25-ամյա ակտիվ բարեգործական գործունեության համար, որի շրջանակներում իրականացվել են մի շարք սոցիալական ծրագրեր հանրապետության մարզերում, աջակցություն է ցուցաբերվել զոհված և վիրավորված զինծառայողների ընտանիքներին։

Իրականացված վերջին խոշորածավալ ծրագիրը Կալիֆորնիայի հայ ատամնաբույժների միության,  «Սյունիք-զարգացում» ՀԿ-ի, Հայ առաքելական եկեղեցու Վայոց ձորի թեմի և «Փարոս» հիմնադրամի կողմից նախաձեռնած շարժական ատամնաբուժարանն է, որն արդեն մեկ ամիս անվճար ծառայություններ է մատուցում հանրապետության հարավարևմտյան սահմանամերձ համայնքներում և զորամասերում։

Դավիթ Տոնոյանն ու Վիգեն Կարապետյանը պայմանավորվել են խորացնել համագործակցությունը պաշտպանության նախարարության և Կալիֆորնիայի հայատամնաբույժների միության միջև։ Մասնավորապես՝ քննարկվել է շարժական ատամնաբուժարանների ծրագրի ընդլայնման հնարավորությունը, ինչպես նաև ձեռք է բերվել պայմանավորվածություն արդեն հաջորդ տարի,ամռանը, Վայոց Ձորում գտնվող Սիրանույշ-Անահիտ ճամբարում ռազմաբժշկական ստոմատոլոգների համար վերապատրաստման ընդգրկուն ծրագիր իրականացնելու շուրջ, որին կմասնակցեն Կալիֆորնիայի հայ ատամնաբույժների միությանն անդամակցող փորձառու ատամնաբույժները։

Արտերկրում հայանպաստ գործունեություն ծավալելու, ՀՀ զինված ուժերին, զոհված և վիրավորված զինծառայողների ընտանիքներին աջակցելու, ինչպես նաև 2016թ. ապրիլյան մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած անշահախնդիր օգնության համար ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը բարերար Վիգեն Կարապետյանին պարգևատրել է«Մարշալ Բաղրամյան» գերատեսչական մեդալով։

Վիգեն Կարապետյանը շնորհակալություն է հայտնել պարգևատրման և իր նախաձեռնած ծրագրերին աջակցելու համար, ընդգծել, որ ՀՀ զինված ուժերին և սահմանամերձ համայնքներին իր օժանդակությունը լինելու է շարունակական։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter