HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կրթության համակարգ է ներմուծվում միջազգային փորձը

ՀՀ կառավարությունը որոշել է «Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի հենակետային վարժարան» և Երևանի «Մ. Աբեղյանի անվան N 3 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ները միացման ձևով վերակազմակերպել` միացնելով «Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարան» ՊՈԱԿ-ին։

Ակնկալվում է, որ դրանով իսկ կստեղծվեն բարձրորակ կրթության ապահովման լավ պայմաններ, կրթական ուսումնական հաստատությունները կհամալրվեն գիտական ուղղվածություն ունեցող մանկավարժական ներուժով, սովորողների մեջ հետաքրքրություն կառաջանա տեխնիկական գիտությունների նկատմամբ։

Մեկ այլ որոշմամբ Սպիտակի Դ. Տեր-Սիմոնյանի անվան N2 միջնակարգ դպրոցն անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով ամրացվել է ՀՀ կրթության և գիտության նախարարության «Սպիտակի պետական քոլեջ» ՊՈԱԿ-ին` նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործելու համար։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter