HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տանը դի է հայտնաբերվել

Նոյեմբերի 24-ին, ժամը 19:16-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Տիչինայի փողոցի տներից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ դեպքի վայր է մեկնել ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բացել են տան դուռը և խոհանոցում հայտնաբերել Աշոտ Մ.-ի (ծնված 1966 թ.) դին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter