HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սամվել Բալասանյանն ընդունել է Վրաստանի դեսպանին

Այսօր ԱԺ նախագահի տեղակալ Սամվել Բալասանյանն ընդունեց Հայաստանում Վրաստանի հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան  Թենգիզ Շարմանաշվիլիին:

Ողջունելով հյուրին` Սամվել Բալասանյանը շնորհակալություն հայտնեց  Հայաստանի և Վրաստանի հանրապետությունների խորհրդարանների միջև ձևավորված հարաբերություններն ավելի ակտիվացնելու ուղղությամբ վրացական կողմի գործադրած ջանքերի համար և հավելեց, որ հայկական կողմը ևս շահագրգռված է ապահովելու վերջիններիս շարունակական զարգացումը:

Դեսպան Շարմանաշվիլին իր հերթին շնորհակալություն հայտնեց Աժ փոխնախագահից և բարձր գնահատեց Սամվել Բալասանյանի կողմից գործադրած ջանքերը միջխորհրդարանական կապերի ակտիվացման գործում:

Ս. Բալասանյանի աշխատակազմը տեղեկացնում է, ոև հանդիպման ընթացքում ձեռք է բերվել նախնական պայմանավորվածություն` մարտի սկզբներին Թբիլիսիում անցկացնել երկու երկրների խորհրդարանների փոխնախագահներ Սամվել Բալասանյանի և Միխայիլ Մաչավարիանիի հերթական հանդիպումը:  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter