HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պատահար Գորիս-Ստեփանակերտ ճանապարհին. վարորդը մահացել է

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 24-ին՝ ժամը 22:37-ին, «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Սյունիքի մարզի Խնձորեսկ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհի 10-րդ կմ-ին «Mercedes E» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ազնիվ Վ., ծնված 1986 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել դեռևս չտեղադրված երկաթյա էլեկտրական սյանը. վարորդը տեղում մահացել է:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, ավտոմեքենայից դուրս բերել վարորդի դին և մոտեցրել դի տեղափոխող մեքենային:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter