HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Իշխան Զաքարյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Հնդկաստան

ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի գլխավորած պատվիրակությունը փետրվարի 27-ին կմեկնի Հնդկաստան: ՎՊ նախագահը կմասնակցի Ջայպուրում կայանալիք Ասիական երկրների Բարձրագույն վերահսկիչ մարմինների / ASOSAI /12-րդ համագումարին:

Օրակարգում ընտրված են մի շարք հարցեր, այդ թվում' 2009-2011 ֆինանսական և ֆիսկալ տարիների ASOSAI ֆինանսական hաշվետվությունների հաստատումը և Աուդիտի հանձնաժողովի զեկույցը, ինչպես նաև 2012-2015 թվականների ASOSAI Ռազմավարական ծրագրի իրականացման վերաբերյալ միջնաժամկետ ծրագիրը:

Համագումարի ընթացքում կքննարկվի նաևԱսիական և Եվրոպական երկրների բարձրագույն վերահսկիչ մարմինների / ASOSAI –EUROSAI / համագործակցության ծրագիրը և կստորագրվի փոխըմբռնման հուշագիր:

Նշենք, որ համագումարի ընթացքում նախատեսված է նաև 2012-2015թթ. ASOSAI նախագահության փոփոխություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter