HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի եղբորորդուն վերագրվող վնասի չափը 200 մլն դրամ է. նա կմնա կալանքի տակ

ՊԵԿ-ի նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի եղբորորդին՝ Կարեն Խաչատրյանը կշարունակի մնալ կալանքի տակ։ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Ռոբերտ Պապոյանի, քիչ առաջ երկու ամսով երկարացրեց նրա կալանքի ժամկետը։

Այս մասին դատարանում գտնվող լրագրողների հետ զրույցում ասաց Խաչատրյանի պաշտպան Ամրամ Մակինյանը:

Օգոստոսի 27-ից անազատության մեջ գտնվող Կարեն Խաչատրյանի կալանքի ժամկետը վերջին անգամ երկարացվել էր հոկտեմբերի 23-ի որոշմամբ՝ մեկ ամսով:

Կարեն Խաչատրյանը նախկինում աշխատել է ՊԵԿ-ում, մեղադրվում է առանձնապես խոշոր չափով վատնում կատարելու մեջ: Ազգային անվտանգության ծառայությունը նրան ձերբակալելու օրը ձերբակալել էր նաև նրա հորեղբորը՝ Գագիկ Խաչատրյանին, ով այժմ գտնվում է կալանքի տակ:

Քրեական գործը, որով Խաչատրյանները մեղադրյալի կարգավիճակ ունեն, առնչվում է Գագիկ Խաչատրյանի՝ ՊԵԿ նախագահ եղած ժամանակահատվածում ենթադրյալ չարաշահումներին:

Ամրամ Մակինյանը նշեց, որ Կարեն Խաչատրյանին վերագրվող արարքով պատճառված վնասի չափը կազմում է մոտ 200 մլն դրամ, և նույն չափի գումար փոխանցվել է ԱԱԾ-ի դեպոզիտ հաշվին:

Լուսանկարում՝ ձախից դատավոր Ռոբերտ Պապոյանը, Կարեն Խաչատրյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter