HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ներկայացվել են ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին հակազդման պետական նպատակային ծրագրի գնահատման արդյունքները

Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ նախարար Արսեն Թորոսյանը հանդիպել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կողմից Հայաստանում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին հակազդման պետական նպատակային ծրագիրը գնահատող առաքելության ներկայացուցիչներին: Վերջիններս ներկայացրել են իրենց կողմից  իրականացված` ծրագրի համապարփակ գնահատման արդյունքները:

Գնահատող թիմը բազմակողմանի ուսումնասիրել է ոլորտը, ներառյալ` ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի ծառայությունների մատուցման և ֆինանսավորման համակարգերը, լաբորատոր-ախտորոշիչ և բուժական ծառայություններն ու ընթացակարգերը:

Ներկայացվել են նաև բնակչության խոցելի խմբերին մատուցվող ծառայությունների ուղղությամբ արված աշխատանքները։

Հայաստանում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ը հաղթահարելու նպատակով առաջարկներ են ձևավորվել, որոնք միտված են պետական նպատակային ծրագրի արդյունավետության բարձրացմանըև ձեռք բերված արդյունքների կայունությանը` միջազգային մարտահրավերներին համահունչ: 

Արսեն Թորոսյանը շնորհակալություն է հայտնել հյուրերին կատարած աշխատանքի համար և նշել, որ առողջապահության նախարարությունը հաշվի կառնի ծրագրի գնահատման արդյունքները ոլորտի քաղաքականության մշակման և  հետագա բարեփոխումների գործընթացում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter