HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փորձ է արվում առգրավել փաստաբանի համակարգիչը

Փաստաբանների պալատը տեղեկացնում է, որ փաստաբան Հովհաննես Չամսարյանի փաստաբանական գրասենյակից ԱԱԾ քննիչը ցանկանում է առգրավել 2 համակարգիչ:

Փաստաբանների պալատի ներկայացուցիչները, այլ փաստաբանների հետ միասին գտնվում են փաստաբանի գրասենյակում և չեն թույլատրում համակարգիչների առգրավումը: Հիշեցնենք, որ «Փաստաբանության մասին» օրենքի 21-րդ հոդվածի 6-րդ և 7-րդ մասերի համաձայն՝

- Փաստաբանի բնակարանը, տրանսպորտային միջոցը կամ գրասենյակը, ինչպես նաև փաստաբանական կազմակերպության գրասենյակը չեն կարող խուզարկվել փաստաբանական գործունեության հետ առնչվող հանգամանքները պարզելու կապակցությամբ: Չի թույլատրվում փաստաբանին խուզարկել իր մասնագիտական պարտականություններն անմիջականորեն կատարելիս:

- Փաստաբանի մոտ կամ փաստաբանական կազմակերպության գրասենյակում գտնվող իրավաբանական օգնությանը վերաբերող փաստաթղթերը և տեղեկատվական կրիչները (համակարգիչները, տեսաձայնագրող սարքերը, լազերային սկավառակները, տեսաժապավենները և այլն) անձեռնմխելի են, չեն կարող առգրավվել (վերցվել) և չեն կարող որպես ապացույց օգտագործվել:

Լուսանկարը՝ փաստաբանի ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter