HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոստիկանություն․ Մասիսի ոստիկանները բացահայտել են Արևաբույրի նախկին ու ներկա համայնքապետերի առերևույթ ապօրինությունները

Ոստիկանությունը տեղեկացնում է, որ Մասիսի բաժնի քրեական հետախույզները ծավալուն օպերատիվ- հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերել, որ Արարատի մարզի Արևաբույր համայնքի նախկին և ներկայիս ղեկավարները, ըստ ձեռք բերված նախնական տվյալների, օգտագործելով պաշտոնեական դիրքը, 2011-ից 2019 թվականը Արևաբույրի համայնքապետարանում պահակ են ձևակերպել համայնքի ներկայիս ղեկավարի կնոջը, որը չի ներկայացել աշխատանքի:

Պահակի պարտականությունները կատարել է ներկայիս համանքի ղեկավարի պապը, որը ստացել է աշխատավարձ և ստորագրել է համայնքապետի կնոջ փոխարեն պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող հաճախելիության մատյանում:

Բացի այդ, համայնքի նախկին ղեկավարը 2011-ից մինչև 2015 թվականը երեք անգամ կազմել և սոցիալական աջակցության տարածքային գործակալություն է ներկայացրել կեղծ տեղեկանքներ. իբր ներկայիս համայնքապետի կինը Արևաբույրի համայնքապետարանի աշխատակից է և գտնվում է երեխայի խնամքի արձակուրդում:

Հիշյալ կեղծ տեղեկանքների հիման վրա ներկայիս համայնքապետի կինը, քննությանն այս պահին հայտնի տվյալներով, հաշվառվել է սոցիալական աջակցության տարածքային գործակալության «Մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստ» համակարգում և երեք երեխաներից յուրաքանչյուրի համար ստացել, ինչպես ծննդօգնության միանվագ, այնպես էլ երկու տարի` յուրաքանչյուր ամսվա համար նախատեսված գումարները:

Ըստ նախնական տվյալների` արդյունքում Արևաբույր համյանքի նախկին և ներկայիս ղեկավարները, չարաշահելով պաշտոնեական լիազորությունները, կեղծ աշխատանքային ստաժ ձևակերպելու, ինչպես և համայնքապետարանի դրամական միջոցները հափշտակելու նպատակով, կազմել և ստորագրել են ներկայիս համայնքապետի կնոջն աշխատանքի ընդունելու, արձակուրդ տրմադրելու, աշխատավարձ դուրս գրելու համար կեղծ փաստաթղթեր:

Առերևույթ հանցագործությունների առթիվ հարուցվել է քրեական գործ:

Ձեռնարկվում են միջոցառումներ բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Նախաքննությունը շարունակվում է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter