HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

7.3 մլն դրամի չափով վնաս է հասցվել շրջակա միջավայրին

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հայտնում է, որ իրականացված ստուգումների, շրջայցերի, վարչական վարույթի գործերի քննության ընթացքում արձանագրվել է իրավախախտման 33 դեպք, որից 28 դեպքով հաշվարկվել է 7.3 մլն դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 7 դեպքով նշանակվել է 600.000 դրամի չափով վարչական տուգանք։

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ

Արձանագրվել է 28 դեպք, որից 26-ով հաշվարկվել է 6.978.480 դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 2-ով նշանակվել 200.000 դրամի չափով վարչական տուգանք։

Լոռի՝ ապօրինի ծառահատման 2 դեպքով (1 հացենի, 1 ցցաչոր հաճարենի) հաշվարկվել է 258.800 դրամի, փայտանյութի ապօրինի տեղափոխման 3 դեպքով (9.9 խմ վառելափայտ, 0.5 խմ թափուկ վառելափայտ)՝ 365.400 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։

Նախկինում արձանագրված փայտանյութի ապօրինի տեղափոխման 2 դեպքով նշանակվել է 200.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Տավուշ՝ ապօրինի ծառահատման 4 դեպքով (11 հաճարենի, 5 հացենի, 1 ղաժի) հաշվարկվել է 2.508.000 ՀՀ դրամի, փայտանյութի ապօրինի տեղափոխման 15 դեպքով (33.58 խմ վառելափայտ, 30.3 խմ թափուկ վառելափայտ)՝ 1.916.280 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։

Երևան՝ ապօրինի ծառահատման 1 դեպքով (16 բարդի, 2 հացենի, 2 վիրգինյան գիհի) հաշվարկվել է 1.915.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։
Կոտայք՝ ապօրինի ծառահատման 1 դեպքով (1 հացենի) հաշվարկվել է 15.000 դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։

Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտ

Արձանագրվել է 3 դեպք։

Կոտայք՝ հողի բերրի շերտի հանման 1 դեպքով նշանակվել է 50.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Երևան՝ առանց անթափանց ծածկոցի սորուն նյութի տեղափոխման 1 դեպքով նշանակվել է 50.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Գեղարքունիք՝ նախկինում արձանագրված ավազակոպճի տեղափոխման 1 դեպքով նշանակվել է 50.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Իրականացվել է 1 ստուգում։

Արարատ՝ «Հասմիկ Կուրղինյան» ԱՁ-ում իրականացված ստուգման արդյունքում հաշվարկվել է 262.828.8 դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել 100.000 դրամի չափով վարչական տուգանք։

Ընդերքի պահպանության ոլորտ

Երևան՝ «Բազալտ Բրոկեն» ՍՊԸ-ում իրականացված ստուգման արդյունքում հաշվարկվել է 63.600 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել 150.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

ՀՀ ԱՆ ՀԿԱԾ է ուղարկվել 1 գործ (100.000 դրամի չափով վարչական տուգանք)։

Նշված ժամանակահատվածում պետական բյուջե մուտքագրվել է 1.300.700 դրամ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter