HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում նշվել է հերոսի ծննդյան տարեդարձը

Պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ Հայաստանի ազգային հերոս, Արցախի հերոս Մոնթե Մելքոնյանի ծննդյան 62-րդ տարեդարձի կապակցությամբ նոյեմբերի 24-ին հերոսի անունը կրող կրթահամալիրում անցկացվել է հանդիսավոր միջոցառում: 

Ավանդույթի համաձայն՝ Մոնթե Մելքոնյանի արձանի մոտ տեղի է ունեցել նաև 2019թ.-ին վարժարան ընդունված սաների խոստման հանդիսավոր արարողությունը։

Միջոցառմանը մասնակցել են պաշտպանական գերատեսչության ղեկավար կազմի ներկայացուցիչներ, «Մոնթե Մելքոնյան ռազմամարզական վարժարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամներ, մոնթեականների հարազատները:

Ներկաներին ողջունել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը, ով հորդորել է կրթահամալիրի սաներին բարձր պահել Հայաստանի ազգային հերոս և Արցախի հերոս Մոնթե Մելքոնյանի պատիվն ու արժանի լինել մոնթեականի կոչմանը, մաղթել արդյունավետ ուսումնառություն, անսպառ եռանդ և նպատակասլացություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter